Բաժիններ՝

Երեկ ցանկանում էի սպանել ձեզ. Տիմոշենկոն` Յանուկովիչին

Ուկրաինայի նախկին վարչապետ, դատապարտյալ Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել վերանայել ԵՄ հետ ասոցացման գործընթացը դադարեցնելու մասին կառավարության որոշումը եւ խոստովանել է, որ զգացմունքների ազդեցության տակ  ցանկություն է  ունեցել պարզապես «սպանել նրան»: Յանուկովիչին ուղղված Տիմոշենկոյի ուղերձը հրապարակվել է նախկին վարչապետի «Բատկիվշչինա» կուսակացության կայքում:

«Այսօր ես կարող եմ հարաբերականորեն հանգիստ վիճակում ձեզ նամակ գրել: Անկեղծ ասած երեկ կառավարության`  ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու որոշումից հետո ես ցանկանում էի պարզապես սպանել ձեզ: Կարծում եմ, նույն  էր զգում մեր ժողովորդի 70 տոկոսը:

Ներեցեք մեր բուռն զգացմունքների համար, քանի որ մենք բոլորս մարդիկ ենք եւ երբեմն դժվար է պահպանել ինքնատիրապետումը: Սակայն հիմա հարկավոր է ոչ թե արգրեսիային տուրք տալ, այլ փորձել փրկել իրավիճակը: Դուք միակն եք, ով կարող է դա անել» ,-ասվում է Տիմոշենկոյի ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս