Բաժիններ՝

Թվիթերի փոխնախագահը միանում է Թումո խորհրդին

Թվիթեր սոցցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը համալրեց Թումո խորհրդի հեղինակավոր անդամների ցուցակը: Գրիգորյանը կկիսի նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իր տասնամյա փորձն ու կրթության հանդեպ եռանդը Թումոյի ղեկավարների թիմի հետ:

Որպես Թվիթերի ՏՏ ոլորտի առաջնորդ՝ Գրիգորյանր ղեկավարել է Թվիթեր ընկերության ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS մոբայլ համակարգին եւ օգնել ստեղծելու գեոլոկացիոն ծրագիրը: Այսօր նա Թվիթեր ընկերությունում ղեկավարում է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է սոցիալական ցանցի ծրագրային ենթակառույցների համար:

Նախքան Թվիթերին միանալը, Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը՝ ստարտափ ընկերություն, որը «Business Week» ամսագիրն անվանել էր 2008 թ. լավագույն գաղափար: Նա դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում, ինչպես նաև հանդիսանում է «O’Reilly Media»-ի կողմից հրատարակված «TiVo Hacks» գրքի հեղինակը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա լաբի» նախկին անդամը:

2012 թ․ Րաֆֆի Գրիգորյանն առաջին անգամ այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ 2014 թ. գարնանը նա նորից կժամանի Թումո՝ այս անգամ ղեկավարելու ծրագրավորման խորացված աշխատարան, այսպիսով՝ աջակցելով Թումոյի՝ ծրագրավորման ոլորտի ուսումնական ծրագրի ընդլայնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930