
Երեք պատահար` մեկ օրում

Նոյեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 48-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-C 280» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ե-200» և «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-Կորսա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.10-ին, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: