
Հովիկ Աբրահամյանը պարել է Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում (տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով` նոյեմբերի 21-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Ուրուգվայ:
ՈւԱՀ Գլխավոր ասամբլեայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին ու պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Ուրուգվայ` պարոն Աստորին վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ կնպաստի բազմակողմ համագործակցության էլ ավելի խորացմանը:
ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայի շենքում:
Նույն օրը Հովիկ Աբրահամյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելել են Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող Արմենիա հրապարակ և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Իսկ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ պաշտոնական հանդիպումներից հետո Հովիկ Աբրահամյանը նաև պարել է հրապարակում։
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի