
LG-ի հեռուստացույցները հետևում են իրենց տերերին

Հարավկորեական LG ընկերության «խելացի» հեռուստացույցները հետեւում են իրենց տերերին: Առանց սպառողների իմացության` սարքերն անձնական տվյալներ են ուղարկել LG-ի սերվերներին:
Հարավկորեական ընկերությունը խոստացել է ստուգել «հետապնդումների» մասին բողոքները: «LG Smart TV» օգտագործողները նկատել են, որ հեռուստացույցները տվյալներ են փոխանցում ընկերության սրեվերներին անգամ այն ժամանակ, երբ առավելագույն գաղտնիության ռեժիմ է կիրառվում, եւ տվյալների փոխանցումը հնարավոր չէ դադարեցնել, հաղորդում է Вести.Ru-ն:
Անձնական տեղեկությունները LG-ին թույլ են տալիս թիրախային գովազդներ ցուցադրել: