Բաժիններ՝

Վրաստանի մշակույթի նախարարությունը չի պատրաստվում Գորիում վերականգնել Ստալինի հուշարձանը

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը Գորիում Ստալինի արձանը վերականգնելու որոշում չի ընդունել: Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են նախարարությունից:

Նախարարությունից հաղորդել են, որ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները, թե դեկտեմբերի  21-ին` Ստալինի ծննդյան օրը, Գորիում կրկին կկանգնեցվի նրա հուշարձանը, չի համապատասխանում իրականությանը, եւ նախարարությունը նման որոշում չի ընդունել:

Նշվում է, որ Գորիում Ստալինի արձանի վերականգնման անթույլատրելիության մասին դեռ սեպտեմբերին հայտարարել էր ներկայիս վարչապետ, այն ժամանակ ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս