Հղի կնոջ մահվան համար դատապարտված մանկաբարձ գինեկոլոգը 2-րդ անգամ համաներվեց
Հղի կնոջ մահվան համար 2 տարվա ազատազրկման դատապարտված մանկաբարձ գինեկոլոգ Վարուժան Մարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»
Մարդանյանը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 03-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ` ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի
ազատազրկման ձևով նշանակված 2 տարի ժամկետով հիմնական պատժի կրումց:
Ինչ վերաբերում է Վարուժան Մարդանյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժին՝ 3 տարի ժամկետով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմանը, ապա Վերաքննիչ դատարանն այդ մասով դատավճիռը` թողել է անփոփոխ, իսկ ամբաստանյալ Վ. Մարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա ազատ է արձակել դատական նիստերի դահլիճից:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Վարուժան Մարդանյանը նախկինում դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտ, ինչպես նաև այն, որ Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 07.10.2013 թվականի դատավճռով` ամբաստանյալ Վարուժան Մարդանյանը կրկին դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մաս): Մինչդեռ Համաներման ակտի 9-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում միանշանակ արձանագրված է, որ համաներումը կիրառելի չէ միայն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեդադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են` կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար։
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: