Դավիթ Սարգսյանը նոր բիզնես նախագիծ է մշակել
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոր բիզնես նախագիծ է մշակել։ Բանն այն է, որ հիմա էլ նախարարը որոշել է էլեկտրոնային ստորագրոթյուններ վաճառել ՀՀ քաղաքացիների վրա։ ՀՀ քաղաքացիներն այսօր տարբեր նախարարություններ, ինչպես նաև գերատեսչություններ կարող են դիմել նամակով՝ բարձրացնելով իրենց հուզող հարցը կամ խնդիրը։ Կարգն այնպիսին է, որ քաղաքացիները ստիպված են նամակ գրել, հետո այն ստորագրել և առձեռն հանձնել նախարարության համապատասխան բաժին։ Դրանից հետո միայն իենք ստացված բանալու կոդով հետևել իրենց նամակի ընթացքին ու շարժեին, հետո պատասխանի մասին տեղեկանալ նախ տվյալ գերատեսչության էլեկտրոնային կայքի համապատասխան բաժնից։ Ասել է թե՝ քաղաքացիները, որոնք օգտվել գիտեն համակարգչից, կարող են օպերատիվ տեղեկություններ ստանալ գործընթացից։ «Չի» տեղեկություններով, սակայն, Հայաստանում գրանցված կազմակերպություններից մեկը որոշել է «հեշտացնել» գործընթացը և վաճառել էլեկտրոնային ստորագրություններ։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին, որ կգնի էլեկտրոնային ստորագրություն կոչվածը, կկարողանա նամակը մուտք անել միանգամից համակարգչով։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում: