
Վրաստան ներմուծված հայկական կարտոֆիլը լաբորատոր փորձաքննություն կանցնի՞ երրորդ երկրում

«ժողովուրդը» տեղեկացել է, որ հնարավոր է՝ նախօրեին Վրաստան ներմուծված հայկական կարտոֆիլը լաբորատոր փորձաքննություն անցնի երրորդ երկրում, որն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանի Դաշնությունը։ Հիշեցնենք, որ նախօրեին «Սադախլո» մաքսային անցակետով ՀՀ-ից 350 տոննա կարտոֆիլով բեռնված 14 մեքենա Է մտել Վրաստան։ Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության՝ անցակետում զննման ժամանակ հայտնաբերվել են կարտոֆիլի՝ Ralstonia solanacearum (գորշ փտում) վնասատու միկրոօրգանիզմներով վարակման նշաններ։ «ժողովուրդը» ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից տեղեկացել է, որ վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Վրաստանի տարածքում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքներով կարտոֆիլը վարակված ճանաչվելու դեպքում հայկական և վրացական կողմերի մասնակցությամբ համատեղ նմուշառում պետք է իրականացվի և ուղարկվի երրորդ երկիր՝ լաբորատոր փորձաքննության։ Այսօրվա դրությամբ Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետում առկա Է ՀՀ– ից արտահանված մոտ 350 տ կարտոֆիլ։ Ըստ ՍԱՊԾ-ի տեղեկությունների՝ յուրաքանչյուր բեռնատարից վրացական կողմը նմուշառում Է իրականացրել և ուղարկել լաբորատոր փորձաքննության, այժմ սպասում են պատասխաններին։
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում