
Գարիբաշվիլին նշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չորեքշաբթի երեկոյան Իրակլի Գարիբաշվիլիին նշանակել է երկրի վարչապետի պաշտոնում` հիմք ընդունելով խորհրդարանի կողմից նոր կառավարությանն ու կառավարության ծրագրին տված վստահության քվեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Մարգվելաշվիլին շնորհավորել է վարչապետին եւ կառավարության անդամներին` խորհրդարանի կողմից ստացած բարձր վստահության համար եւ հաջողություն է մաղթել նոր կառավարությանը: