Բաժիններ՝

Եվրամիության բնակչության աճն ապահովում են ներգաղթյալները

Եվրամիության բնակչությունը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել  է 505,7 մլն: Ըստ «Եվրաստատ»-ի` 2012թ. 1-ի հունվարի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է  504,6 մլն:

«Եվրաստատ»-ն արձանագրում է, որ 0,2 միլիոնը եղել է բնական աճի, 0,9  միլիոնը` ներգաղթյալների  հաշվին: 2012թ. ԵՄ երկրներում 5,2 մլն ծնունդ է գրանցվել, ինչը նշանակում է 10,4 ծնունդ` հազար բնակչի հաշվով: Սա նույն ցուցանիշն է, ինչ 2011թ-ին:

Ծնելիության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Իռլանդիայում (15,7` հազար բնակչի հաշվով), Մեծ Բրիտանիայում  (12,8), Ֆրանսիայում (12,6), Շվեդիայում (11,9) եւ Կիպրոսում (11,8): Ծնելիության ամենացածր մակարդակը Գերմանիայում է (8,4), Պորտուգալիայում (8,5),  Հունաստանում եւ Իտալիայում (9-ական):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս