Բաժիններ՝

Իլհամ Ալիևի Կիև կատարած այցի ժամանակ զավեշտալի միջադեպ է գրանցվել (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Կիեւ կատարած այցի ժամանակ Վիկտոր Յանուկովիչի պատվո պահակազորի պետն այնպիսի եռանդով է թափահարել սուրը, որ իր իսկ գլխից «թռցրել» է գլխարկը, գրում է Cursorinfo.co.il-ը:

Պաշտոնական արարողության ժամանակ նախագահներին է մոտեցել պատվո  պահակազորի պետը, որի աջ ձեռքում, համաձայն արարողակարգի, եղել է սուրը, իսկ ձախում` պատյանը:

Ավարտելով արարողակարգային երթը, նա սրով պատահաբար դիպել է իր իսկ գլխարկին, սակայն ուկրաինացի սպայի գլխարկը գետին չի ընկել, նա կարողացել է վարպետորեն որսալ այն պատյանով եւ  շարունակել է զեկուցումը:

Յանուկովիչը քմծիծաղ է տվել, իսկ Ալիեւը որեւէ կերպ չի արձագանքել միջադեպին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930