
Անահիտը խոստովանել է հանցանքը

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակչուհի, 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն գողություններ է կատարել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.20-ին, Անահիտ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ Ձորաղբյուր գյուղի Այգեգործական թաղամասի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 29 ամառանոցից գողացել է բջջային հեռախոս և 20.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն: