Բաժիններ՝

Աշխարհի ամենահարմարավետ հինգ քաղաքները (լուսանկարներ)

Luxlux.net –ը ներկայացնում է 2013թ. կյանքի համար ամենահարմարավետ հինգ քաղաքները: Վարկանիշային ցուցակը կազմվել է The Economist Intelligence Unit –ի կողմից: Թոփ հնգյակը կազմելիս` փորձագետները հաշվի են առել կյանքի որակը աշխարհի 140 խոշոր քաղաքներում: Լավագույն հնգյակում են կանադական միանգամից երեք քաղաք` Վանքուվերը, Տորոնտոն եւ Կալգարին: Ցուցակը գլխավորում է  ավստրալական Մելբուռնը:

1.Մելբուռն` 97,5 միավոր`100 հնարավորից

Մելբուռնն արդեն երրորդ  տարին  է գլխավորում վարկանիշային ցուցակը: Առողջապահության, ենթակառուցվածքների եւ կրթության համար քաղաքն ստացել է  100 միրավոր, իսկ կայունության եւ մշակույթի չափանիշներով` 95:

melburn1

2.Վիեննա` 97,4  միավոր

Այս տարի Վիեննան երկրորդ տեղում է: Քաղաքն այս ցուցակում առաջին տեղն էր զբաղեցրել 2005 թ-ին: Մեգապոլիսն աշխարհին հայտնի է նաեւ իր տաղանդավոր կոմպոզիտորներով` Շուբերտ, Շտրաուս, Բեթհովեն, Մոցարտ:

vena-pasha3

3.Վանքուվեր`97,3 միավոր

Այս քաղաքը ցուցակի առաջատարն է եղել 2002 –ին եւ 2010-ին: Այն միաժամանակ համարվում է Կանադայի ամենաթանկ քաղաքներից:

Vankuver-460x306

4.Տորոնտո` 97,2 միավոր

Տորոնտոյում են տեղակայված  խոշորագույն երկու բանկերի`Canadian Imperial Bank of Commerce-ի եւ Toronto-Dominion Bank-ի կենտրոնակայանները: Այնպես որ, պայմանները մեգապոլիսում բավականին լավն են:

Toronto-460x359

5. Կալգարի` 96,6  միավոր

Այս քաղաքի բնակչությունն ընդամենը 1,1  մլն է: 2005թ-ին  Forbes –ի վարկածով այն համարվել է նաեւ մոլորակի ամենամաքուր քաղաքը:

Kalgari-460x290

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս