Բաժիններ՝

Տուժողներն ու վկան համաներվեցին

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` ամբաստանյալներ, ՊՆ N զորամասի զինծառայողներ, 19-ամյա Յուխանա Սիմոնովին, Գևորգ Արևշատյանին, Օնիկ Թորոսյանին և Աշոտ Չալաբյանին առաջադրվել էր մեղադրանք նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ցուցմունք տալուց հրաժարվելը: Այդ հոդվածով նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանք` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ըստ մեղադրանքի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի դատաքննության ընթացքում տուժողներ Յուխանա Սիմոնովը, Գևորգ Արևշատյանը, Օնիկ Թորոսյանը  և  վկա Աշոտ Չալաբյանը հրաժարվել են ցուցմունքներ տալուց ամբաստանյալներ Ալիկ Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի առաջին մասով` 4 դրվագով, ՀՀ քրեական  օրենսգրքի  359-րդ  հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով` 6 դրվագով, ՀՀ քրեական  օրենսգրքի 359-րդ  հոդվածի երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով` 2 դրվագով և Ժորա Սարուխանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ  հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով` 6 դրվագով, ՀՀ քրեական  օրենսգրքի 359-րդ հոդվածի երկորդ մասի 1-ին ու 2-րդ կետերով` 2 դրվագով առաջադրված մեղադրանքների կապակցությամբ իրենց հայտնի հանգամանքների շուրջ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ  դատավոր Դ.Գրիգորյանի  հոկտեմբերի 21-ի որոշմամբ՝ կրճվել է գործի վարույթը և Յուխանա Սիմոնովի, Գևորգ Արևշատյանի, Օնիկ Թորոսյանի և Աշոտ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2013 թավականի հոկտեմբերի 3-ին ընդունած որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս