
Արմեն Աշոտյանը՝ ԵԺԿ-ի նորընտիր նախագահի և Հայաստանի հետ հարաբերությունների մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԵԺԿ ասամբլեան ընտրել է ԵԺԿ նոր նախագահ:
Առաջադրված միակ թեկնածուն Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության ղեկավար, ֆրանսիական «Միություն` հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ներկայացուցիչ Ջոզեֆ Դոլն էր:
Հայաստանի քաղաքական շրջանակներին հետաքրքրում է. նույնքան ջերմ կլինե՞ն Հայաստանի հարաբերությունները ԵԺԿ-ի հետ նորընտիր նախագահի դեպքում, ինչպես Մարտենսի ժամանակ:
Լուսահոգի Մարտենսի օրոք եվրոպական քաղաքական-կուսակցական դաշտն իր մեջ ներառեց Հայաստանը, որպես առաջին քայլ: Կարծում եմ՝ շարունակությունը նույնպես կլինի կառուցողական Արեւելյան գործընկերության բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի համար:
Ի դեպ, օրեր առաջ ԵԺԿ գագաթնաժողովի ժամանակ պարոն Դոլը հանդիպել էր մեր երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, հանդիպումն անցել էր բավականին ջերմ և առարկայական, ինչն էլ լավատեսության հիմքեր է տալիս»: