
Դպրոցի մոտ հայտնաբերվել է ական

Նոյեմբերի 14-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի մոտակայքում, խմելու ջրի խողովակաշարի տեղադրելիս հայտնաբերվել է արկանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Հայտնաբերվել է հրետանային ական: