
Սոչիում Օլիմպիադա- 2014-ի ժամանակ Շարապովան կդառնա NBC –ի թղթակիցը

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան Սոչիում Օլիմպիադա- 2014-ի ժամանակ կդառնա ամերիկյան NBC հեռուստաընկերության թղթակիցը, հայտնել է կազմակերպության պաշտոնական կայքը: Նա հանդես կգա փորձագետի դերում` գնահատելով իրադարձությունները, հաղորդում է gazeta.ru-ն:
«Ես մեծ ուրախությամբ կմիանամ NBC-ի թիմին հարազատ քաղաքում Օլիմպիադայի ժամանակ»,-նշել է հանրահայտ թենիսիստուհին: Հիշեցնենք, որ Շարապովան համաշխարհային դասակարգմամբ չորրորդն է աշխարհում: