
Ես պահանջում եմ Շանթի հետ 10 րոպեով հանդիպում. դա շատ կարևոր է

«Ես հայտարարութուն եմ անում, որ ես՝ Շահեն Հարությունյանս, իմ պապայի՝ Շանթ Հարությունյանի հետ շտապ հանդիպում եմ պահանջում, որը շատ կարեւոր է»,-ԳԱԼԱ-ին փոխանցել է 14-ամյա Շահեն Հարությունյանը:
Նա ասել է, որ նոյեմբերի 5-ից սկսած հորը չի տեսել եւ նորմալ լուր էլ չունի նրանից, ուստի պահանջում է, որ թույլ տան իրեն միայն 10 րոպեով տեսակցել հորը: Շահենը կրկնեց, որ դա շատ կարեւոր է իր համար, բայց չմանրամասնեց, թե ինչու:
«Հենց այնպես, ես անչափահաս եմ ու ուզում եմ, պարզապես տեսնել եմ ուզում իմ հորը, եւ իրավապահ մարմինները պետք է, որ բավարարեն իմ այս պահանջը»:
Մանրամասները կարդացեք այստեղ`