Արարատ քաղաքի զորամասում զանգվածային թունավորում է գրանցվել
«Հայկական Ժամանակը» երեկ տեղեկություն է ստացել, որ ՀՀ ՊՆ Արարատ քաղաքի զորամասում զանգվածային թունավորում է գրանցվել։ Դեպքը եղել է չորս օր առաջ։ Թունավորվել է մոտ 40 զինծառայող։ Զինվորներն ասել են, որ թունավորվել են զորամասի թեյարանի սնունդից և ճաշարանում մատուցված հավի մսից։ Ըստ այդ նույն տեղեկությունների, չնայած զինվորների պնդումներին, Ռազմական ոստիկանությունը փորձում Է թունավորումը բարդել զորամասի հարևանությամբ գտնվող սննդի օբյեկտների վրա։ Այս կետերից ինչ-որ նմուշներ են տարել փորձաքննության, ստուգումներ անցկացրել, անգամ փորձել են «պլոմբել» դրանցից մեկը։ Երեկ այս տեղեկությունը ճշտելու համար «ՀԺ»-ն դիմել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։ Վերջինս ասել է, որ ոչ թե թունավորում է եղել, այլ աննշան բան, զինվորները ստուգվել են հոսպիտալում և կրկին վերադարձել ծառայության։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում