
Շանթ Հարությունյանին տրամադրվել է հանրային պաշտպան, բայց նա դիմում է գրել եւ հրաժարվել պաշտպանից

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանից ընտանիքը որեւէ նորություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:
Ռուզաննա Բադալյանն ասել է նաեւ, որ Շանթ Հարությունյանի համար փաստաբան չեն վարձել, նրան հանրային պաշտպան է տրամադրվել: «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավարի պաշտպանը Գարիկ Մալխասյանն է: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ինքը գործում ներգրավվել է որպես պաշտպան: «Շանթ Հարությունյանը հրաժարվել է պաշտպանից, վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի ողջամիտ ժամկետում, հիմա այդ փուլն է»,- ասել է նա:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: