Բաժիններ՝

Մոսկվայում հայ գործարարի են ձերբակալել` սպանություններ պատվիրելու մեղադրանքով

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են հայազգի գործարար, «Եվրոկոմպլեքս» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ստեփան Անանիկյանին: Նա մեղադրվում է  6 մարդու, այդ թվում` իր ծանոթների եւ ազգականների սպանությունը պատվիրելու մեջ: lifenews.ru -ն հաղորդում է, որ  64-ամյա Ստեփան Անանիկյանը ցանկացել է հաշվեհարդար տեսնել նրանց հետ, ովքեր մասնակցություն են ունեցել իր որդու` Քրիստ Անանիկյանի սպանությանը:

Նշվում է, որ Ստեփան Անանիկյանը պատվիրել է իր ազգականների` Սեյրան Խոշբեկյանի, Վարազդատ Մարտիրոսյանի, Մանվել Հակոբյանի սպանությունը` յուրաքանչյուրի սպանության համար վճարելով 300 հազար ռուբլի: Անանիկյանի որդին սպանվել է 2008թ-ին:

Ս.Անանիկյանի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել, նա, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930