75-ամյա Գաբրիելյանը մեղադրվում է Հայաստանի իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ
Դատական ատյաններում շարունակվում է քննվել պետական իշխանությունը զավթելու կոչեր անելու համար հարուցված քրեական գործը,որով որպես մեղադրյալ անցնում է քաղաքացի Արտակ Գաբրիելյանը, հաղորդում է pastinfo.am-ը։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել ավելի քան 9 տարի առաջ` 2004 թվականի ապրիլի 9-ին։ Տարիներ առաջ հարուցված քրեական գործով իրավապահները պնդում են,թե 1938 թվականին ծնված Ա.Գաբրելյանը «Ազգային միաբանություն» կուսակցության Երևանի Ավան և Նոր Նորք գրասենյակից ստանալով «Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու» նպատակով 2004թ. ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ին, «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքի թռուցիկներ, դրանք բաժանել է քաղաքացիներին և կոչեր արել բռնությամբ զավթել պետական իշխանությունն ու սահմանադրական կարգը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: