Բաժիններ՝

Դանակահարություն` վիճաբանության ժամանակ

Նոյեմբերի 11-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Սենո Գ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.30-ին Հաղթանակ թաղամասում գտնվող վագոն-տնակում, վիճաբանության ժամանակ, Սենո Գ.-ին ծալովի դանակով հարվածել է 1962 թ. ծնված Վաչագան Մ.-ն, որը նույն օրը, ժամը 08.30-ին, նշված վագոն-տնակի մոտակայքից բերման է ենթարկվել բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս