Բաժիններ՝

Վարդանը այն տղան չէր, որին պետք էր մեկուսացնել. Հ. Թոխատյանը միացել է ստորագրահավաքին

«Ես արդեն միացել եմ արվեստագետների ստորագրահավաքին Վ. Պետրոսյանին կալանավորելու դեմ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է  դերասան Հրանտ Թոխատյանը:

«Այս պահին ինձ համար ամենակարեւորը Վարդանի առողջական վիճակն է, իսկ եթե հանկարծ քննությունը ավարտվի, հանկարծ պարզվի նրա մեղքը, ոչ մի կասկած չունեմ, որ Վարդանը պատասխան կտա ամբողջ օրենքի ուժով, նա պատասխանատվությունից խուսափող չէ»:

Նաև ասել է.

«Վարդանը այն մարդը, այն տղան չէր, որին պետք էր մեկուսացնել՝ իբրեւ թե նա վտա՞նգ էր ներկայացնում հասարակությանը: Նրան մեկուսացնելը ամենասխալ քայլերից մեկն էր, եւ դա իր հետեւից բերեց զանազան «անբաղ-զամբաղ» խոսակցություններ՝ իզուր տեղը: Այս ամբողջ իրավիճակում, իհարկե, պետք է հաշվի նստել նաեւ երիտասարդ երեխաների ծնողների, հարազատների զգացմունքների հետ: Գիտե՞ք ինչ՝ պատկերացնելն անգամ անհնար է, թե ինչ են նրանք հիմա զգում: Ուստի եթե նույնիսկ ինչ -որ բաներ են նրանք հիմա ասում Վարդանի դեմ, ես դա էլ եմ հասկանում՝ մտնելով նրանց դրության մեջ»:

Ամբողջությամբ կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս