Տարոն Մարգարյանը երևի շատ կուրախանար, եթե իր կնոջն ամեն անցնող խալաթով տեսներ. բնակիչները շվարած են
Բագրատունյաց 8 հասցեում կառուցվող վերգետնյա անցումը, չնայած լրատվամիջոցների ահազանգերին, շարունակվում է կառուցվել եւ 20 օրից կավարտվի։
Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը:
Պատկերն իսկապես աղետալի էր։ Կամուրջի աստիճանները հաշված սանտիմետրեր են հեռու երկրորդ հարկի բաց պատշգամբներից։ Սա լուրջ սպառնալիք է բնակիչների անվտանգությանը։
«Լուսավորությունը փակվում ա, առաջին։ Երկրորդն էլ, սա գողի բուն ա։ Ես մենակ եմ ապրում։ Ես չեմ կարա էս տան մեջ ապրեմ։ Ես տուն եմ առել, որտե՞ղ ապրեմ, եթե վախից իմ տան մեջ չապրեմ։ Վախենում եմ, ո՞նց ապրեմ, գիշերը ո՞նց լուսացնեմ»,- ասել է բնակչուհի Հասմիկ Արսենյանը, որը վերջերս է գնել իր բնակարանը եւ հիմա վերանորոգում է։ Առավոտյան ուրախ-զվարթ եկել է տան վերանորոգման ընթացքին հետեւելու, բայց երբ պատշգամբ է դուրս եկել, տեսածից այնպես է վատացել, որ շտապօգնություն են կանչել։
Անվտանգության խնդրից բացի բնակիչներին անհանգստացնում է այն, որ իրենց տան անցուդարձը փաստորեն հայտնվելու է համընդհանուր ուշադրության կենտրոնում։
«Փաստորեն մեր տունը հեռուստացույց ա դառնում, անցնող գալացողը մի հատ էլ գլուխը երկարացնի, նայի։ Ո՞նց կլինի ստեղ ապրել»,- վրդովվել է տիկին Հասմիկը։ Եթե տիկին Հասմիկի խոհանոցն է հայտնվելու անցորդների դիտակետում, ապա նրա հարեւան Աննա Վարդանյանի վիճակն ավելի բարդ է, աստիճաններն անցնում են ուղիղ նրա ննջասենյակի առջեւով։
Դիմացի շենքի բնակչուհի Մարիամ Հովհաննիսյանն էլ ասել է, որ այդ կողմում իրենց հյուրասենյակի միակ պատուհանն է, ու եթե անցորդների հայացքներից խուսափելու համար հաստ վարագույրներով ամբողջ օրը փակեն այն, փաստորեն զրկվելու են բնական լույսից։ «Տարոն Մարգարյանը որոշել է ավելի բարեկարգ Երեւան կառուցել գողերի համար։ Քաղաքապետը երեւի շատ կուրախանար, եթե իր կնոջն ամեն անցնող խալաթով տեսներ»,- վրդովված ասաց բնակչուհին։
Նորակառույց կամրջի պատճառով փակվելու է աստիճանների տակ գտնվող միրգ-բանջարեղենի խանութը. «Գովազդին փող ենք տալիս, եթե պիտի տեսանելիությունը փակվի, զրկվենք էս գովազդից, ինչներիս է պետք»,- ասել են խանութի սեփականատերը։
Մանրամասները կարդացեք այստեղ`