
Ոստիկանները բերանը կարած հացադուլավորին ուժով հեռացրեցին նախագահականի մոտից (տեսանյութ)

Բաղրամյան մետրոյի մոտ՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապ օգնության մեքենան:
Այս մասին տեղեկացնում է Epress.am-ը: Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, իր խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն:
Ոստիկանների գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել իր 8-ամյա աղջիկը, ով սկսել է լացել: Հավաքված մարդիկ փորձել են հարցեր ուղղել ոստիկաններին, նախատել նրանց, անպատվել, սակայն վերջիններս անդրդվելի են եղել:
Մանրամասները այստեղ`