
Միմյանց «երես չեն տեսնում»

«Ժողովուրդը» գրում է. «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համագործակցությունը մի յուրահատկություն ունի. չնայած երկու քաղաքական ուժերը վերջին մեկուկես-երկու տարվա ընթաց֊ քում հատկապես խորհրդարանական ձևաչափով բավական սերտորեն համագործակցում են միմյանց հետ, սակայն կուսակցությունների առաջնորդներն իրար «երես չեն տեսել»։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում անձամբ ոչ մի անգամ չեն հանդիպել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ մասնավոր ձևաչափերով։ «Ժողովուրդը» երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հարցրել է, թե ինչպես Է ստացվել, որ գործընկեր կուսակցությունների ղեկավարները մինչև հիմա չեն հանդիպել իրար։ «Կարևորը համագործակցությունը ստացվում է»,- պատասխանել է նա։ Նկատելի է, որ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի նախագահները նույնիսկ իրենց հարազատ կուսակցության անդամներից մեկ-երկուսի հետ են շփվում։ Մյուսները ստիպված են հերթագրվել»։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօվա համարում