«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանին:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Գասպարյանին ուղղված նամակում Բաղդասարյանը ներկայացրել է հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող Կոտայքի մարզի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից թույլ տված խախտումները: Մասնավորապես, ինչպես նշել է Նիկոլայ Բաղդասարյանը, նոյեմբերի 5-ին քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել:
Ավելին, նոյեմբերի 6-ին ժամը 15:30-ին ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի.
«Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ` նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր` Աշխեն Պետրոսյանին»:
Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»:
«Իրականում ՀՀ ոստիկանության քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել», -հայտնել է պարոն Բաղդասարյանը:
«Սակայն քննիչ Հայկ Հակոբյանը, խախտելով ՀՀ քր. դատ. օր. 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը, չի արձանագրել իմ դիտողությունն, այլ վերցնելով իմ ձեռքից գրիչը հնարավորություն չի տվել ավարտեմ նախադասությունը, թողել հեռացել է սենյակից, առանց առաջարկելու Վարդան Պետրոսյանին ստորագրելու արձանագրությունը», -փոխանցել է պարոն Բաղդասարյանը:
«Նշված փաստաթղթերից մի մասը ինձ քննիչը տրամադրել է ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում նույն օրը ժամը 17:30-ին, իսկ իմ պաշտպանյալին մինչ օրս որևէ փաստաթուղթ (բացառությամբ` ձերբակալելու մասին արձանագրությանը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմանն, իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկի) չի տրամադրել և չի ծանոթացրել փորձագետների կողմից տրված եզրակացություններին», -հավելել է փաստաբան Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է քննիչի կողմից նշված պատմությանը, թե փաստաբանը գնացել է «խաշ ուտելու», Բաղդասարյանը հերքել է և ասել, որ դա քննիչի հորինած պատմությունն է: «Նույն օրը, նոյեմբերի 9-ին, օրը ժամը 13:00 քննիչը վերստին եկել է հիվանդանոց և արդեն իմ մասնակցությամբ առաջադրել է մեղադրանք և ծանոթացրել է իր միջնորդության հետ, սակայն Վարդան Պետրոսյանից ցուցմունք չի վերցրել, պատճառաբանելով, որ բժիշկները թույլ չեն տվել: Այդ դեպքում ինչ՞ու է նույն քննիչը իր որոշման մեջ գրում, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց: Դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ երբ նա գտնվելով վերակենդանացման բաժնում հայտնել է, որ նա ի վիճակի չէ ցուցմունք տալ, քննիչ Հայկ Հակոբյանը մի քանի մարդու ներկայությամբ հայտնել է, որ «դեռասանն, մեյմունություն է անում»:
Մանրամասները կարդացեք այստեղ`