Ռուսաստանի 28%-ը դեմ չէ միապետության վերականգնմանը. հարցում
Ռուսաստանցիների մոտ 28%-ը դեմ չեն Ռուսաստանում միապետության վերականգնմանը, մնացած հարցվածները դա ներկայումս հնարավոր չեն համարում: Այսպիսին են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները, հաղորդում է РИА Новости-ն:
«Հարցվածների 28% -ը կամ հանդես են եկել հօգուտ միապետության վերականգնման կամ էլ դեմ չեն միապետությանը, սակայն միաժամանակ այդ համակարգի ակտիվ կողմնակից էլ չեն, քանի որ չեն տեսնում մեր ժամանակներում միապետի թեկնածուի»,-հայտարարել է կենտրոնի ղեկավար Վալերի Ֆեդորովը` Ռոմանովների դինաստիային նվիրված միջոցառման ժամանակ:
Բացի այդ, հարցվածները պատասխանել են հարցին, թե կարող է արդյոք Ռուսաստանում նախագահի պաշտոնը զբաղեցնել ոչ ուղղափառ դավանանք ունեցող գործիչ: Հարցվածների 29% -ը պատասխանել է, որ դավանանքն այստեղ կապ չունի, իսկ մոտ 65% -ը համոզված է, որ նշանակություն ունի: