Մալաթիա-Սեբաստիայում այս օրերին թերթեր չեն հասնում

Երկու շաբաթ է, ինչ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Հարավ-արեւմտյան թաղամասում թերթեր չեն հասնում. առավել ստույգ՝ հասնում են անչափ ուշ, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել թե կրպակավաճառների, թե թերթ գնողների մոտ, քանզի, որպես չգրված օրենք, թերթասեր հասարակությունը թերթ գնում է վաղ առավոտյան ու գնում աշխատանքի։ Այս օրերին կրպակները «վազվռատ» են անում թերթերի գրեթե ողջ խմբաքանակը։ Ուշացման պատճառը, ինչպես պարզեցինք նույն կրպակատերերից առաքող մեքենաների պակասն է, «Պրես-ստենդ» ընկերության ավտոմեքենաները քիչ են, եւ երբ վարորդներից որեւէ մեկին մի բան է պատահում, կամ վերջիններս որոշում են արձակուրդ գնալ, մյուսները սպասարկում են երկու-երեք «գիծ», արդյունքում «ստեղծվում է այսպիսի քաոս, մենք էլ, որ երկու կոպեկ ենք աշխատում թերթերից, աշխատում ենք վնասով»,– ասել են նրանք։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930