
Կալուգա-Երևան երթուղու «Մերսեդես»-ը կողաշրջվել է. կան տուժածներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 23.45-ին ՌԴ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստավրոպոլի երկրամասում` Նեվինոմիսսկ-Միներալնիյե վոդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում, ժամը 22.00-ի սահմաններում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Կալուգա-Երևան երթուղով ընթացող «Մերսեդես» մակնիշի 11 TT 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 4 ուղևոր և վարորդը տեղափոխվել են Նեվինոմիսսկ քաղաքի բժշկական կենտրոն:
4 ուղևորները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: