Բաժիններ՝

Ռուսաստանից նախկինում արտաքսվածներին քաղաքացիություն չի տրամադրվի

INTERFAX.RU –ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է քաղաքացիություն տրամադրել այն անձանց, ովքեր նախկինում ռեադմիսիայի են ենթարկվել կամ արտաքսվել են:

Օրենքի համաձայն`  ընդլայնվում է Ռուսաստանի քաղաքացիության ստանալու կամ քաղաքացիությունը վերականգնելու համար դիմած օտարերկրացիների հայտերի մերժման հիմքերի ցանկը: Դա վերաբերում է նաեւ այն դեպքերին, երբ անձինք արտաքսվել են, ռեադմիսիայի են ենթարկվել կամ Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելն անցանկալի է համարվել:

Պետդումայի կողմից օրենքն ընդունվել է հոկտեմբերի 25-ին, իսկ Դաշնային խորհրդի կողմից հաստատվել է հոկտեմբերի 30-ին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930