
Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսի դատավարությունը տեղի կունենա նույն շենքում, որտեղ դատում էին Մուբարաքին

Կահիրեի վերաքննիչ դատարանը կիրակի որոշում է կայացրել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունն անցկացնել ոստիկանական ակադեմիայի շենքում:
Այս շենքը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ այստեղ անցկացվում էր «դարի դատավարությունը» ` նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատը: Ի դեպ, Մուբարաքի ժամանակ ակադեմիան կրում էր հենց նրա անունը:
Մուրսիի գործով առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 4 –ին: