Սկսվել է Արեգակի հիբրիդ խավարումը (ուղիղ միացում)
Այսօր, Գրինվիչի ժամանակով 12:47:36-ին սկսվել է Արեգակի հիբրիդ խավարումը, որը հազվադեպ հանդիպող երկնային երեւույթ է:
Հիբրիդ խավարման դեպքում որոշ ժամանակ նկատվում է ամբողջական, իսկ որոշ ժամանակ` օղակաձև խավարում: Արեւի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը հայտնվում է Արևի հետ մեկ գծում եւ Երկրի մակերեւույթի վրա ընկնում է Լուսնի ստվերը: Նրանք, ովքեր հայտնվում են այդ ստվերում, երկնքում տեսնում են Լուսնի սև սկավառակը, որը շրջապատված է արևի շողերով:
Նոյեմբերի 3-ի խավարման մասնակի փուլը սկսվել է Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 10:05-ին, իսկ ամբողջական խավարումը՝ 11:05-ին: Խավարումը դիտվելու է Հյուսիսային Ամերիկայի արեւելյան ափերից սկսած մինչև Աֆրիկայի արեւելյան ափերը: Հայաստանում խավարումը կդիտվի մասնակի` փոքր չափով միայն:
Վերջին անգամ հիբրիդ խավարում տեղի է ունեցել 2005թ. ապրիլին, իսկ հաջորդը տեղի կունենա 10 տարի անց` 2023թ-ին: