
«Ձեռքի վրայից» SIM քարտ վաճառելու համար Ռուսաստանում տուգանքներ են նախատեսվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով արգելվում է SIM քարտերի վաճառքը «ձեռքի վրայից» եւ գնորդներին առանց անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու, հաղորդում է РИА Новости-ին: Համաձայն օրենքի` նման վաճառողները կտուգանվեն, որի չափը ֆիզիկական անձանց համար մինչեւ 5 հազար ռուբլի է, իրավաբանական անձանց համար` մինչեւ 200 հազար ռուբլի:
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1 –ից: