Բաժիններ՝

Անհայտ անձը դանակներով ներխուժել է Կոնգրեսի գրասենյակ, ապա դիմել փախուստի

Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ անհայտ անձը զինված ներխուժել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: Դեպքի կապակցությամբ ilur.am-ը զրուցել է  Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հետ:

«Այսօր, 12:00-12:30-ի միջակայքում, Կոնգրեսի գրասենյակ է ներխուժել մի քաղաքացի, ով ձեռքերին ունենալով երկու դաշույններ՝ սպառնալիքներ է տեղացրել Կոնգրեսի ղեավարության հասցեին, այնուհետեւ դիմել փախուստի: Մենք անմիջապես տեղեկացրել ենք ոստիկանությանը, ոստիկանությունը ժամանել է, այժմ վերցնում են համապատասխան վկայություններ՝ դեպքին ներկա անձանցից: Ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: Ավելի ուշ մենք հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ եւ գնահատականներով»,- կայքի  հետ զրույցում նշել է  Մուսինյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930