ԱԺ-ում կրկին բողոքում են Արփինեից

«Հայկական ժամանակը» գրում է. Ազգային ժողովում դժգոհության նոր ալիք է բարձրացել Աժ նախագահի հովանավորությունը վայելող ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հանդեպ։ Աժ աշխատակագմի ներկայացուցիչները բողոքում են, որ պաշտոնապես ձևավորվել  է ատեստավորման հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել Արփինե Հովհաննիսյանը, ով, որպես պատգամավոր, դրա իրավունքը չունի։ Նույն շրջանակները հայտնում են նաև, որ երիտասարդ պատգամավորն ատեստացիայի ընթացքում «կտրում է» Աժ կադրերին, որոնց փոխարեն ծրագրել Է իր շրջապատի անձանց աշխատանքի տեղավորել։ Ինքը, Հովհաննիսյանը, «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ իր՝ ատեստացիայի հանձնաժողովի նախագահ լինելը, հավանաբար, պայմանավորված է իր մասնագիտությամբ։ Նա իրավաբան է, հիշեցնում է թերթը և շարունակում. միևնույն ժամանակ, սակայն, Աժ-ում կան բազմաթիվ իրավաբան պատգամավորներ, սկսած Դավիթ Հարությունյանից ու Կորյուն Նահապետյանից, վերջացրած Հովհաննես Սահակյանով եւ մյուսներով։ Անդրադառնալով իր հասցեին հնչած դժգոհություններին Արփինե Հովհաննիսյանն ասել է. «Ինձ համար շատ զարմանայի Է, որ արդեն երկրորդ անգամ միևնույն լրատվամիջոցին օրենքի չիմացության կամ օրենքի սխալ մեկնաբանության պատճառով տրամադրվում է ապատեդեկատվություն։ Ես ցանկանում եմ այս ամբողջ պատմությանն անդրադառնալ և վերջ դնել՝ բացատրելով օրենքի տառը։ Նախ, Ազգային ժոդովում պետական ծառայության մասին օրենքի համաձայն յուրաքանչյուր ատեստավորումից 24 Ժամ աոաջ ձեւավորվում է ատեստավորման հանձնաժողով, որը մշտապես գործող մարմին չէ։ Ես 2 անգամ եղել եմ իրավաբանական վարչության աշխատակիցների ատեստավորման հանձնաժողովի կազմում։ Դա թույլատրելի Է օրենքով։ Ընդ որում, հանձնաժողովի եւ նախագահը, եւ տեղակալը, եւ քարտուղարը կարող են լինել հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը. Բայց մի բան եմ ուզում հստակեցնել հանձնաժողովի հետ կապված։ Հանձնաժողովն ընդամենը կոչված է ըստ օրենքի իրականացնել պրոցեսը, ներկա գտնվելու այդ գործընթացին, որը բաղկացած է 2 փուլերից։ Որոշումները կայացնում է ոչ թե հանձնաժողովը, առավել եւս հանձնաժողովի նախագահը, ով ունի միայն ներկայացուցչական գործառույթներ, այլ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձինք։ Դրանք, ըստ օրենքի. երկուսն են՝ Աժ նախագահը եւ Աժ աշխատակագմի ղեկավարը։ Ուրիշ որևւէ մեկն իրավունք չունի որոշում կայացնելու ատեստավորման արդյունքների հիման վրա»։

Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս