Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանի 80-ն անց հայրը և եղբայրը Մխչյանում ավագանու անդամներ են. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրը` Արգամ Հունանի Աբրահամյանը, հայրենի Մխչյան գյուղում ավագանու անդամ է: Արգամ Աբրահամյանը 80-ն անց ծերունի է, բայց Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը դեռևս հայտնի դիզվառելիքի պատմության ժամանակ «Ժամանակի» հետ հեռախոսազրույցում ասել էր, թե «փառք Աստծո, բավականին աշխույժ է և մասնակցում է գյուղի կառավարման գործերին:

Հ. Աբրահամյանի եղբայրը` Ռաֆիկ Արգամի Աբրահամյանը, նույնպես Մխչյանի ավագանու անդամ է: Վերջինս հավանաբար ԱԺ նախագահի այն եղբայրն է, ով հոր հետ միասին ապրում է հայրենի Մխչյանում: Հայր ու որդի Աբրահամյանները Մխչյանում ավագանու անդամ են դարձել անցած տարվա նոյեմբերին համայնքապետի և ավագանու ընտրությունների ժամանակ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031