
Սարգիս Ասատրյանի մոսկովյան վարձով բնակարանից ռուս ոստիկանները մեծ քանակությամբ նարկոտի՞կ են առգրավել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Մոսկվայում անհայտ պայմաններում ձերբակալված, Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանի գործում որևէ տեղաշարժ դեռևս չկա:
Նորիկ Թևանյանը, ում հրավերով Ասատրյանը ժամանակին Մոսկվա էր մեկնել, նույնպես ձեռքերը լվացել է նրանից: Օրերս Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից ոմն գեներալ Հարությունյան խորհրդի անունից հայտարարել է, որ Սարգիս Ասատրյանը ոչ մի կապ չի ունեցել և չէր կարող ունենալ իրենց հետ: Եվ դա այն դեպքում, երբ նույն գեներալն աշխատել է այն գրասենյակում, որի ղեկավարն էր Սարգիս Ասատրյանը:
Ըստ նույն աղբյուրների` Սարգիսի մոսկովյան վարձով բնակարանից ռուս ոստիկանները մեծ քանակությամբ նարկոտիկ են առգրավել, սակայն թույլ ազդեցության, որն ընդունված է օգտագործել սրճարաններում` երիտասարդների կողմից. դրանք գրեթե համատարած կիրառվող դեղորայք են:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: