41-ամյա կինը ծննադաբերել է՝ իր հղիության մասին իմանալուց 15 ժամ անց
41-ամյա Ամանդա Ռոսը ծննդաբերել է 15 ժամ անց այն բանից հետո, երբ իմացել է իր հղիության մասին: Ինչպես գրում է dailimail-ը, կինը որոշ ժամանակ ստամոքսի շրջանում ցավեր է ունեցել և ամիսներ հետո ի վերջո որոշել է դիմել բժշկի: Բժշկական կենտրոնում նրան ուղարկել են հետազոտության, որի արդյունքում պարզվել է, որ կինը արդեն 8 ամիս է՝ երեխայի է սպասում:
Այս մասին տեղեկանալուց հետո՝ կինը վերադարձել է տուն, սակայն ճանապարհի կեսից ստիպված է եղել կրկին բժշկական կենտրոն գնալ, որտեղ էլ նա ծննդաբերել է: