Բաժիններ՝

Վարորդներին ցանկանում են համոզել արհմիություն ստեղծել

Ֆեյսբուքում ստեղծվել է «Երթուղային վարորդների անկախ արհմիության աշխատանքային խումբ»: Ըստ հեղինակների՝ նախաձեռնության նպատակն է՝ ստեղծել արհմություն, դրա միջոցով հանրային օրակարգ բարձրացնել աշխատանքային իրավունքների խնդիրները և հասնել վարորդների աշխատանքային պայմանների բարելավման (աշխատանքային ժամեր, եկամուտ)։ Նախաձեռնության հեղինակները մանրամասնել են նաև առաջին շրջանում իրենց գործողությունները։ Որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության։

* * *

Առաջին շրջանի գործողություններ

Առաջին փուլում գնալու է վարորդների համոզելու աշխատանք, որպեսզի ուզենան արհմիություն ստեղծել

Երկրորդ փուլը կլինի միության իրավական ձեւակերպումը

Երրորդ փուլը արդեն խնդիրների հստակ ձևակերպումներ և տարբեր գործողություններ` գործադուլ, միտինգներ, իրազեկում և այլն

Թռուցիկ պատրաստել վարորդների աշխատանքային իրավունքի մասին և կոչ անել ինքնակազմակերպվելու

Ընտրել մի 4-5 գիծ, գնալ վերջին կանգառները և զրուցել վարորդների հետ, համոզել արհմություն կազմակերպել

Ուսումնասիրել արհմիություն ստեղծելու համար իրավական հիմքը և ձևերը

Ունենալ հստակ պատկերացում, թե որքանով են խախտվում վարորդների իրավունքները, քանի ժամ են աշխատում, որքան են վճարվում, իրականում ու դա կայուն հիմք կհանդիսանա իրավախախտումները ի հայտ բերելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս