![](/banners/BeFunky-design.jpg)
Վանաձորում վրաերթի են ենթարկվել երկու աղջիկներ
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/Vanadzor.jpg)
Այսօր` հուլիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում`«Շիկ» խանութի դիմաց: 25-ամյա Սամվել Սաղումյանը վարելով Ford Transit մակնիշի 32 SO 873 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ 11-ամյա Ինա Շարբաթյանին և 12-ամյա Արփինե Ղամբարյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված աղջիկները շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունք: Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել: