Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Սարի թաղում

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, Սարի թաղի 26 փողոցում ճանապարհի անբարեկարգ և հսկայական մարդաբոյ փոսերի հետևանքով Зил մակնիշի 01 ԼՕ 366 համարանիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է և ընկել կայանված BMW մակնիշի 08 ԼՏ 068 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար, տեղի ունեցած վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն նշված փողոցում բնակվում են մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, և լավ է, որ այդ պահին երեխաները փողոցում չեն եղել:

Այս պահին ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Աղասի Մանուկյանի գլխավորությամբ: Տեղի ունեցածի մասին արդեն տեղեկացվել են Էրեբունու թաղապետարանում, սակայն մինչև այս պահը Էրեբունու թաղապետարանի մեծն չինովնիկները դեռևս չեն բարեհաճել գալ: Տեղում են նաև «ՌՈՍԳՈՍՏՐԱԽ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Зил-ի վարորդը 42-ամյա Վահան Միսակյանն է, իսկ կայանված BMW-ի սեփականատերը 51-ամյա Վարդան Մնացականյանն է:

ԱՊՊԱ-ի ներկայացուցիչը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, որ փոխհատուցումը կատարվելու է, սակայն՝ ՃՈ ներկայացուցչի եզրակացությունից հետո:

Մինչև հիմա ճանապարհային ոստիկանության հետաքննիչը չի բարեհաճում ժամանել վթարի վայր, ինչն էլ արդեն վթարի վայր ժամանած ջրմուղի, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին ստիպում է պարապ կանգնել և զմայլվել կողաշրջված ЗИЛ-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս