Բաժիններ՝

Նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամ կտրամադրեն միայն 2 հեռուստաընկերություն

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին տրամադրվելիք վճարովի եթերաժամի սակագները սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 25-ը, հրապարակել են միայն երկու հեռուստաընկերություններ՝ «Կենտրոն»-ը և «Սոսի»-ն:  Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

«Կենտրոն»-ի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը 32 հազար 400 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Վճարովի եթերաժամը թեկնածուներին տրամադրվելու է հատուկ քաղաքական գովազդային բլոկի շրջանակներում՝ ժամը 20.40-ից մինչև 23.15-ն ընկած ժամանակահատվածում:

«Սոսի»-ն յուրաքանչյուր թեկնածուին պատրաստ է տրամադրել օրական 15 րոպե եթերաժամ: Մեկ րոպեի սակագինը սահմանված է 6 հազար դրամ:

Ի դեպ՝ «Կենտրոն»-ի սփռման տարածքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ «Սոսի»-ինը՝ Սյունիքի մարզը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս