Բաժիններ՝

Սիսիանի քաղաքապետը հերքում է, որ Սուրեն Խաչատրյանն իրեն «արա»-ով է դիմել. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Օրերս Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին էր ներկայացրել Սիսիանում առկա մի քանի կարեւոր խնդիրներ: Նա մարզպետին ներկայացրել էր հորդառատ անձրևներից կրած վնասները, խոսել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների անվտանգության մասին և ճանապարհների անմխիթար վիճակի մասին:

Այս դժգոհություններից բացի, քաղաքապետը մի արտահայտություն էր արել, որը բացարձակ դուր չէր եկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «20 տարուց ավելի է բակային ասֆալտապատում, նորոգում Սիսիանում չի արվել»,- ասել էր Աղասի Հակոբջանյանը:

Henaran.am-ի հաղորդմամբ՝ կիրակի օրը քաղաքապետը բանակի քեֆի է եղել «Կանթեղ» ռեստորանում և հյուրերի թվում է եղել նաև Սուրիկ Խաչատրյանը, որը քաղաքապետին նետել է՝ «Արա Աղա՛ս, բա դու խիղճ ունե՞ս, ձեռքդ դիր սրտիդ ու ասա՝ 10 տարի մարզպետ եմ եղել, սկի մի բան չեմ արե՞լ Սիսիանի համար»: Քաղաքապետն էլ սկսել է արդարանալ, թե «Պարոն մարզպետ, ես այդպես չեմ ասել, լրագրողներն են աղավաղել, ոնց կարող էի ձեր արածը կորցնել»:

Aravot.am-ի հետ զրույցում Աղասի Հակոբջանյանը հաստատեց, որ կիրակի օրը իսկապես բանակի քեֆի եղել է և հանդիպել է Սուրիկ Խաչատրյանին. «Այո, ես այդ օրը և՛ բանակի քեֆի եմ գնացել, և՛ թաղում եմ գնացել, և հանդիպել եմ նախկին մարզպետին և նման խոսակցություն «արա»-ով չի եղել: Դա դիմելու ձև չի: Կյանքում ոչ մեկը ինձ «արա»-ով չի դիմել, առավել ևս՝ նախկին մարզպետը: Ինձ ոչ մեկը չի կարա «արա»-ով դիմի»»:

Ամբողջական հոդվածը՝ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս