Բաժիններ՝

Փոխգնդապետի «ախորժակը» 14 մլն-ի դիզվառելիք էր «քաշել». մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի զորամասերից մեկի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Հովհաննիսյանը մեղադրվում է իշխանազանցության, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ 39-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը 2.5 տարվա ընթացքում մոտ 14 մլն-ի դիզվառելիք է յուրացրել՝ լինելով զորամասի նյութական պատասխանատու:

2010 թ. հունվարից մինչև 2012 թ. մայիսը զորամասի բնականոն գործունեությունն ապահովելու և մարտական առաջադրանքները կատարելու համար Անդրանիկ Հովհաննիսյանի ղեկավարած զորամասին Պաշտպանության նախարարությունը հատկացրել է դիզվառելիք, որը հրամանատարը հաշիվ-ապրանքագրերով ստացել է ՊՆ 3 զորամասերից:

Սակայն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 23.320 կգ 13.992.000 դրամ արժողությամբ ավտոբենզինը յուրացրել է զորամասին պատկանող տարբեր ավտոմեքենաների 126 ուղեգրերում կեղծիք կատարելով, ինչպես նաև առանց անհրաժեշտության անհիմն ուղեգրեր կազմելով, նշելով անհիմն երթեր, որոնց արդյունքում վերը նշված քանակի ավտոբենզինը դուրս է գրվել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031