Բաժիններ՝

Հացատուն՝ կինոթատրոնի փոխարեն. մամուլ

«Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գոյություն ունեցող նախկին «Երևան» կինոթատրոնի տեղում այժմ «Մատինյանի նշխար» ռոմանտիկ անվամբ հացատուն է գործում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Ասել է թե՝ երբեմնի մշակութային օջախը մի քանի տարի է, ինչ բոլորովին այլ նպատակի է ծառայում: Եվ հիմա այդ շենքից ամեն օր տա­րածվում է հացի անուշ բուրմունքը:

Իհարկե, հաց թխելու համար կարելի էր նաև այլ շենք ընտրել, բայց ժամանակին մարզային հարկային տեսչության պետ Արմեն Սարուխանյանին հենց այդ շենքն էր գրավել:

Իհարկե, Վանաձորի քաղաքապետարանի ու մարզպետարանի վերևի տարածքում տարիներ առաջ սկսվե­ցին նոր կինոթատրոնի շենքի կառուցման աշխատանքները: Սակայն այդպես էլ ավարտին չհասան, և հի­մա այդ շենքը հիմնականում որպես հանրային զուգարան է օգտագործվում»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031