26-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Բաբայանը, վարելով իրեն պատկանող Mercedes մակնիշի 24 ԼՍ 264 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է նոր վերանորոգվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վարորդը չի տուժել: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

0u7KPCMiOSqDpuCUBbx0_tn LKUS58FNExG0UYk4V2vz_tn nQ1WtLzBMXooV4d3Xcbu_tn

Տեսանյութեր

Լրահոս