Բաժիններ՝

Միլիոնավոր բջջային հեռախոսներ կարելի է կոտրել ընդամենը 2 րոպեում

Միլիոնավոր բջջային հեռախոսների սեփականատերեր կարող են լինել հաքերների զոհը` SIM քարտերի խոցելիության պատճառով: Նման կարծիք է հայտնել Security Research Labs-ի տեղեկատվական անվտանգության գերմանացի մասնագետը:

Ինչպես հաղորդում է BBC-ին՝ նա ձև է գտել, որի միջոցով կարելի է ստանալ բջջային սարքավորման կոդի նույնականացումը, դրա վրա ուղարկելով տեքստային հաղորդագրություն`բջջային օպերատորի կերպարանքի տակ:

Շատ դեպքերում այդ բովադակությունն արգելափակվում էր այն բանից հետո, երբ օպերատորի ստորագրությունը ճանաչվում էր որպես կեղծ: Սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում կանխել դեպքերը:

Մասնագետի խոսքով՝ այս վտանգի առջև են կանգնած 500-750 մլն մարդ ամբողջ աշխարհում, հատկապես այն երկրներում, որտեղ ավելի մեծ տարածում ունի մոբայլ բանկային ծառայությունները:

Մասնագետը իր մտահոգությունները արդեն փոխանցել է Օպերատորների միջազգային ասոցիացիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս